0
Bm C# F#m
Երբ որ մաղում եմ մեկ առ մեկ բոլոր անցած իմ տարիները,
Bm C# F#m
Թափվում են ցած, ավազի պես, օրերի շարքը անտարբեր
E A C# F#m
Երբ վերանում են մոռացված կյանքը կերտող դատարկ բաները,
D Bm D C# F#m
Ցանցի վրա միայն մնաց տեսիլքը քո բյուրեղացած:
Bm C# F#m
Դա էլ կանցնի գուցե մի օր և կփակվեն ցավոտ վերքերը,
Bm C# F#m
Եվ կփրկվեն տունկերը մեր համատարած այս ցամաքից,
E A C# F#m
Եվ նվիրված պատրանքներիդ, նա էր միակ օրհնված արժեքը,
D Bm D C# F#m
Որ կպահեմ մինչ ճամփիս վերջ, որովհետև սիրել եմ ես:
A E C# F#m
Ես ձանձրացա իմ երգերից, կորցրեց կիթառս իր իմաստը,
A E C# F#m
Չնվաղեց երբեք հոգիս, չկարգվեցի ես ծաղրածու,
Bm G#m C# F#m
Ծուռ ու շիտակ կյանքիս ճամփին, չճարպոտեց երբեք իմ սիրտը,
D Bm D C# F#m
Եվ կյանքս կատարվեց կարծես, որովհետև սիրել եմ ես:
Bm C# F#m
Մոլորվեցին ձայները մեր և խզվեցին ձայնալարերը,
Bm C# F#m
Եվ կորցվեցին աղմուկներում, վերջին ճիչերը խլացած,
E A C# F#m
Մեկ-մեկ միայն անսպասելի քեզ կգտնեն կորցված երգերը,
D Bm D C# F#m
Միայն մի փոքր ավելի բյուրեղացած և ապրված:
A E C# F#m
Թեկուզ ոռնաս տանջող ցավից, թեկուզ ծալվի սովից մարմինդ,
A E C# F#m
Չեն վաճառվի աճուրդներում քեզ արժեքները ժառանգված,
Bm G#m C# F#m
Եվ խոզերի առջև ստիպված դու չես սփռի մարգարիտները,
D Bm D C# F#m
Եվ կյանքն էլ չի դառնա տհաս, իմ բարեկամ քանի դու կաս: