0
CAPO 3
Em C
Կարմրաշեկ այդ ծաղրածուն՝ աշունը,
G D
Քշում է իր միականի հեծանիվը,
Em C
Ւնչ ես ինձ հետ անում,
G D
Աշուն, սրիկա աշուն:
Em C
Ես ծնվեցի՝ որպես տերև դեղնած
G D
Աշնան վերջին օրերն ապրող մի կորացած ծառի
Em C G
Իր հուշերի հաշվին շնչող ուշակորույս ծառի
D
Ծառի բեռան տակ անհույս կքած
Em C
Տերևների մեջ հին և հնությամբ շնչող
G D
Հին ու հանգած կրքերն են՝ հոգնած քենով
Em C G
Թունավորում ներկան՝ ներարկելով անցյալը
D
Ներկելով ներկան անիրական վերքով
Em C
Ու սանրվածքներն այս խորթ ու շարժումներն օտար,
G D
Ու հայացքները դատարկ, ոչինչ չասող
Em C G
Ու գլուխներն այդ՝ հայացքներից դատարկ
D
Ողնաշարները կոր ու փայտ լսող
Em C
Ու կառույցներն այս գորշ, անշունչ, անկիրք
G D
Ու առևտուրն այս բիրտ ու անհեթեթ
Em C G
Միթե՞ չի մնացել մի գիրկ, մի գիրկ կարգին
D
Ուր կարելի լիներ նետվել
C G D Em
Որտե՞ղ, որտե՞ղ կորար իմ պատանի լուսե
C G D Em
Իմ աղջնակ փերի, արդյո՞ք որտեղ կորաք
C G D Em
Եթե դուք դեռ, դուք դեռ կարող եք ինձ լսել,
C D
Պոկեք ինձ այդ Աշնան անգութ գրկից
Em C
Այս կրակները սուտ, ուր ջերմությունը՝ չիք
G D
Ու փորերից ելնող հրճվանքն անասնական
Em C
Այս խնդությունը կեղծ ու սալյուտները սին
G D
Միթե՞ արդեն ոչինչ, արդեն ոչինչ չկա
Em C
Լոկ աղջիկներն մոմե, և տղաներն այս՝ բութ
G D
Պիտի ծնեն երթեր՝ մեղկ հորթերի հլու
Em C G
Պիտի կոկորդ կրծեն մի ոսկորի սիրույն
D
Հարմար տեղի համար խեղդեն պիտ իրարու
C G D Em
Որտե՞ղ, որտե՞ղ կորար իմ պատանի լուսե
C G D Em
Իմ աղջնակ փերի, արդյո՞ք որտեղ կորաք
C G D Em
Եթե դուք դեռ, դուք դեռ կարող եք ինձ լսել,
C D
Պոկեք ինձ այդ Աշնան անգութ գրկից