Chordsme
Date: 31.12.23
0
Am Am
Տարօրինակ, տարօրինա՜կ մարդ արարած,
G Am
Մոմի լույսով՝ խավարի մեջ համատարած
Dm Am
Կհալածես դու տեսիլքներ արևավառ,
G Am
Կխարխափես և խավարին չես հավատա
Am G
Արցունքներիդ միգամածին խորին տմույն
Am G
Գիտես նայել արշալույսի ճաճանչներին.
Dm Am
Սգի քողի տակ հուսալից դու սիրահար՝
G Am
Կտառապես և վշտերիդ չես հավատա
Am G
Վզիդ շղթա և թևերիդ ծանր կապանք՝
Am G
Դու կփորձես արծիվներին վայել ճախրանք
Dm Am
Եվ այս կյանքի մեծ բանտի մեջ բազմակամար
G Am
Դու կխեղդվես, շղթաներիդ չես հավատա
Am G
Փուշ ու տատասկ քեզ կʼարյունեն ճամբիդ վրա,
Am G
Բայց խոցոտված քո մատներով արյունլվա
Dm Am
Դու կ’որոնես ծաղիկների հոգին պայծառ,
G Am
Ցավից կ’ոռնաս և ցավերիդ չես հավատա։
Am G
Տարօրինակ, տարօրինա՜կ մարդ արարած,
Am G
Քո ձեռքերով հողին կտաս կյանքեր ծաղկած,
Dm Am
Կʼըզգաս դեմքիդ մահվան քամին և հողմավար
G Am
Կանգնես անշունչ, սակայն մահվան չես հավատա…
Am G
Տարօրինակ, տարօրինա՜կ մարդ արարած,
Am G
Մոմի լույսով՝ խավարի մեջ համատարած
Dm Am
Կհալածես դու տեսիլքներ արևավառ,
G Am
Կխարխափես և խավարին չես հավատա